Պատվերներ
Պատվերով աշխատանքը ստեղծագործողի համար առանձնահատուկ մի բնագավառ է։ Բոլոր կերպարվեստագետներին չէ, որ հաջողվում է իրենց կարողություններն ու պատկերացումները ենթարկել պատվիրատուի ցանկություններին կամ իր կողմից սահմանած շրջանակներին։ Հակառակը, ինքս հետաքրքրությամբ եմ աշխատում պատվիրատուների հետ։ Ստեղծագործություններիս մի մասը կատարված է, հենց`պատվերով։ Պատվիրատուի առաջարկը միանշանակ մերժում եմ միայն երկու դեպքում. եթե պատվիրատուն փորձում է պարտադրել ինչ որ ոճ (լուծում), կամ`պահանջում է կրկնօրինակել գոյություն ունեցող որևէ ստեղծագործություն ։