-
-
-
-
-
-
Այս քանդակը ստեղծել եմ Լասկոյի քարանձավի նախնադարյան ժայռապատկերներից տպավորվելով։ Օգտագործել եմ գորշ գրանիտ և ոսկրագույն մարմար։ Քանդակն ունի հետաքրքիր պատմություն։ 2021 թվականին Լիոնում կազմակերպված բարեգործական աճուրդում նրա վաճառքից գոյացած ողջ գումարը հատկացվել է 44-օրյա պատերազմի վիրավոր զինվորների պրոտեզավորման ծրագրին։