-
-
-
-
-
-
Վենետիկի հռչակավոր դիմակագանդեսը միշտ ներշնչել է կերպարվեստագետներին։ Վենետիկյան անկրկնելի մթնոլորտին անդրադառնալու մի առիթ էր նաև այս քանդակը։ Փայտի, բրոնզի, գունագեղ խճանկարի օգտագործման շնորհիվ ստեղծվել է վենետիկյան գոնդոլ պատկերող գունագեղ մի քանդակ։ Հատկանշական է, որ գորգը ստեղծելու համար օգտագործել եմ նախապես կտրտված Վոլվիկ քարի էմալապատ ձևավոր սալիկներ։ Գունագեղ էմալապատ գորգի և փայտե գոնդոլի սև մակերեսների հակադրությանը լրացնում են բրոնզաձույլ փայլացրած տարրերը։