-
-
-
-
-
-
Հարձակման պատրաստվող հզոր մի ցուլ պատկերող այս քանդակը կատարված է ֆրանսիական կարմիր մարմարից։ Ոճավորված այս քանդակը ծանրաբեռնված չէ մանրամասներով։ Մակերեսների մշակման եղանակը բացահայտում է կարմիր մարմարի բնական հարստությունը։ Ստեղծագործությունը ցուցադրվել է բազմաթիվ առիթներով և վաճառվել Լիոնի հայկական դպրոցին ի նպաստ կազմակերպված բարեգործական միջոցառման ընթացքում Լիոնի Պոլ Ռիկար կենտրոնում։