-
-
-
-
-
-
2009 թվականին Ֆրանսիայի Արևմուտքում գտնվող Ուդոն քաղաքում անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի ընթացքում իրագործված փայտե քանդակն է։ Սիմպոզիումի թեման Երաժշտությունն էր։ Այսպես ծնվեց "Կախարդական մեղեդին" քանդակը, որ պատկերում է առասպելական քնարահարուհու։ Քանդակը կատարված է մայրու փայտից։ Կազմակերպիչներն ընդհամենը 10 օր էին հատկացրել քանդակներն իրագործելու համար։ Այսօր քանդակը տեղադրված է Ուդոնի պուրակներից մեկում։