-
-
-
-
-
-
-
Կորսիկայի բարձրադիր գոտում, Ալտա Ռոկայի հնադարյան շրջանում գտնվող Կվենցա լեռնային գյուղը հայտնի է արվեստի, հատկապես`քանդակի, իր փառատոնով։ 2011 թվականին կազմակերպիչները նոր շունչ տալով իրադարձությանը որոշել էին կազմակերպել "Ծովն ու բնապահպանությունը" թեմայով քանդակի սիմպոզիում ։ Տեղական դիցաբանության մեջ Մուֆլոնը որակվում է որպես խորհրդանիշ և բնապահպանները այդ կենդանու պահպանության ծրագրեր են իրականացնում։ Այդպես էլ որոշվեց քանդակի թեման։ 10 աշխատանքային օրում իրագործված քանդակը գրանիտի բեկորի մեջ ամփոփում է կենդանու գալարաձև կոտոշներով գլուխը։