-
-
-
-
-
-
-
-
-
Առաս ան Լավեդան փոքրիկ բնակավայրում, ուր հաստատվել են բազմաթիվ կերպարվեստագետներ և արհեստավորներ, կազմակերպվում էր քանդակի միջազգային սիմպոզիում: Եվրոպական բազմաթիվ երկրներից հրավիրված քանդակագործների մասնակցությամբ առաջին սիմպոզիումին հրավեր ստանալով կատարել եմ "Պահապանները" արձանը։ "Դարպասներ" կոչվող այս նախագիծը նպատակ ուներ միջնաբերդի ամեն մուտքի համար մի խորհրդանիշ- դարպաս ստեղծել։ Սև մարմարից կատարված և ուղանկյան մեջ ամփոփված այս արձանը պատկերում է Արևելքից և Արևմուտքից երևակայական թշնամիներից պաշտպանվող երկու առյուծի։ Քանդակը տեղադրված է բնակավայրի միջնաբերդի կենտրոնական աշտարակի մուտքի մոտ, որպես խորհրդավոր պաշտպան։