-
-
-
-
-
-
Կենդանակերպ քանդակների շարքիս մաս կազմող այս ստեղծագործությունը ստեղծվել 2011 թվականին։ էկզոտիկ կենդանիների սիրահար, Աֆրիկայում երկար տարիներ աշխատած ֆրանսիացի մի ձեռնարկատիրոջ պատվերով։ Ոսկեգույն հնդկական գրանիտի որակն և կարծրությունը թույլ տվեցին քանդակն ամբողջապես իրագործել մեկ կտորից, առանձ լրացուցիչ հատվածներ ամրացնելու թաթերի կամ կոտոշների համար։ Գրանիտի ջերմ գույնը և ներքին ելևէջները լրացուցիչ հմայք տվեցին քանդակին։ Եզրագծերի ու ծավալների պարզ ոճավորված լուծումներն այսպիսով ավելի հնչեղ դարձան։ Այսօր քանդակը գտնվում է պատվիրատուի առանձնատանը, ուր պահվում են ռնգեղջյուր պատկերող տասնյակ ստեղծագործություններ։