-
-
-
-
-
-
Ֆրանսիայի կենտրոնական և հարավ արևմտյան հատվածներում գոյություն ունի Վաղ Միջնադարից եկող "Սև տիրամայրերի" պաշտամունք։ Տարիներ առաջ հաստատվելով այդ տարածքում, բնականաբար, անդրադարձել եմ քանդակի յուրահատուկ այդ ավանդույթին, յուրովի վերլուծելով պատմական ձևերը։ Այդպես ստեղծվեց Տիրամայրերի ամբողջ մի շարք, որ մեծ հետաքրքրություն է առաջացնում հանդիսատեսի մոտ։ Քանդակը պատկերում է Տիրամորը Մանկան հետ որ, ըստ ավանդույթի, ներկայանում է իր ճոխ հանդերձանքով։